Սասուն Միքայելյան, Արարատ Միրզոյան, Ֆելիքս Ցոլակյան. «Իմ քայլը» դաշինքից ամենաշատ ձայներ հավաքած ռեյտինգային թեկնածուները

Armenpress 13:18, 10 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ քվեն ստացել է Սասուն Մեխակի Միքայելյանը՝  31 հազար 739 ձայն: Երկրորդ տեղում Արարատ Սամվելի Միրզոյանն է: Նա ստացել է 25 հազար 550 ձայն: Քվեների քանակով 3-րդ տեղում Ֆելիքս Խոստեղի Ցոլակյանն է, ով ստացել է 24 հազար 172 ձայն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ձայների քանակով առաջին տասնյակում են Գարիկ Մնացականի Սարգսյանը՝ 22 հազար  604 ձայն, Ալեն Ռոբերտի Սիմոնյանը՝ 21 հազար 812 ձայն, Ռոմանոս Վանիչկայի Պետրոսյանը՝ 20 հազար 934 ձայն, Սիփան Արտակի Փաշինյանը՝ 17 հազար 155 ձայն, Դավիթ Հովիկի Գեվորգյանը՝ 16 հազար 508 ձայն, Արամ Մայիսի Խաչատրյանը՝ 15  հազար 38 ձայն, և տասնյակը եզրափակում է Սուրեն Ռաֆիկի Պապիկյանը՝ ստանալով 14 հազար 885 ձայն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների միջև ընտրողների քվեները բաշխվել են հետևյալ կերպ.

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 4,7 տոկոս կամ 59068 ձայն, «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը` 0,68 տոկոս կամ 8533  ձայն, Հայ հեղափոխական դաշնակցությունը` 3,89 տոկոս կամ 48822 ձայն, «Իմ քայլը» դաշինքը` 70,44 տոկոս կամ 884849 ձայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,37 տոկոս կամ 80049 ձայն, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0,51 տոկոս կամ 6460 ձայն, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0,33 տոկոս կամ 4122 ձայն, «Մենք» դաշինքը` 2 տոկոս կամ 25174 ձայն, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0,99 տոկոս կամ 12390 ձայն, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1,82 տոկոս կամ 22868 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8,27 տոկոս կամ 103837 ձայն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am