Հրանտ Մելքումյանը հաղթանակով մեկնարկեց London chess classic FIDE open-ում
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հրանտ Մելքումյանը մեկնարկեց London chess classic FIDE open-ում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` London chess classic FIDE open-ի անդրանիկ տուրում Հրանտ Մելքումյանն ուժերը չափեց Անգլիան ներկայացնող Կասպեր Բաստի հետ: Հայ գրոսմայստերը հաղթեց մրցակցին` պարտիայի 5-րդ քայլին մրցակցին ստիպելով անձնատուր լինել:
London chess classic FIDE open-ը բաղկացած է 9 տուրից: Այն կեզրափակվի դեկտեմբերի 16-ին:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ