Huawei-ի ձերբակալված կառավարչուհին երդումով հայտարարել Է իր անմեղության մասին

Armenpress 11:30, 10 Դեկտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Huawei ընկերության ֆինանսական տնօրեն Վանչժոու Մենը, որը ձերբակալված Է Կանադայում, երդմամբ հայտարարել Է իր անմեղության մասին եւ հանդես Է եկել գրավով ազատ արձակվելու պահանջով՝ նախքան իրեն դատարանի վճռով ԱՄՆ-ին արտահանձնումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը: Չինուհուն մեղադրում են այն բանում, որ նա առնչություն ունի Իրանին եւ այլ երկրների ամերիկյան ծագման արտադրանքի մատակարարումների հետ՝ ի խախտումն ԱՄՆ-ի արտահանական օրնեսդրության եւ պատժամիջոցների մասին օրենքների: Ձերբակալությունը Կանադայի իշխանությունները կատարել են դեկտեմբերի 1-ին Վաշինգտոնիի խնդրանքով: Ձերբակալվածը Huawei-ի հիմնադիր Ժեն Չժենֆեյի դուստրն Է: Ընկերությունը հանդես Է եկել հայտարարությամբ, որ Իրանի հետ իր բոլոր գործառնությունները կատարվել են «ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի օրենքներին, կանոններին եւ պատժամիջոցներին խստիվ համապատասխան»:Դեկտեմբերի 8-ին ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը նաեւ կանչել Է Կանադայի դեսպանին՝ պահանջելով «անհապաղ ազատ արձակել ձերբակալվածին, ապահովել նրա իրավունքների պաշտպանումը», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am