Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը մասնակցեց «Ատլետիկո Ուրական»-ի հերթական խաղին  

Armenpress 11:18, 10 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը մասնակցել է ակումբի հերթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Արգենտինայի առաջնության 15-րդ տուրում «Հիմնասիա և Էսկրիմա»-ն մրցեց «Ատլետիկո Ուրական»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի:

Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը «Ատլետիկո Ուրական»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 81-րդ րոպեին:

«Ատլետիկո Ուրական»-ը մրցաշարային աղյուսակում 4-րդ տեղում է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am