1000х90.jpg (78 KB)

Գեղարքունիքում «Իմ քայլը» դաշինքը հաղթել է ձայների 70,75 տոկոսով

Armenpress 11:03, 10 Դեկտեմբեր, 2018

ԳԱՎԱՌ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :Գեղարքունիքի մարզի թիվ 19, 20, 21 տարածքային ընտրական հանձնաժողովներում ամփոփվել են 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի տարածքային ընտրական հանձնաժողովներից, Գեղարքունիքի մարզում գրանցված 191 հազար 161 ընտրողից քվեարկությանը մասնակցել են 96 հազար 426 ընտրող, որոնցից 68 հազար 21-ը կամ ընտրողների 70,75 տոկոսը քվեարկել են «Իմ քայլը» դաշինքի օգտին: Հավաքած ձայների քանակով երկրորդ տեղում է ԲՀԿ-ն, որի օգտին տրվել է 8277 քվե կամ 8,61 տոկոս ձայն: Երրորդ տեղը զբաղեցրել է ՀՅԴ-ն՝ շահելով 6779 ձայն կամ ընդհանուր քվեների 7,05 տոկոսը:Չորրորդ տեղում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է՝ շահելով 4556 ձայն կամ ընդհանուր քվեների 4,74 տոկոսը: ՀՀԿ-ն շահել է 2655, «Մենք» դաշինքը՝ 2062, «Սասնա ծռեր» կուսակցությունը՝ 1534, «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ 1408, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 346, «Քաղաքացու որոշում» կուսակցությունը՝ 256, «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցությունը՝ 253 ձայն:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am