Լիլիթ Մկրտչյանը բարձր արդյունք է գրանցել Երևանի բաց առաջնությունում  

Armenpress 11:04, 10 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեց գնդակային հրաձգության Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի բաց առաջնությունը, որը նվիրված էր Հայաստանի անկախության 27- ամյակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարին այս անգամ մասնակցել են Հայաստանի 5 մարզադպրոցի սաներ: Վազող թիրախ 10 մ 30+30 կրակոց մրցաձևում բարձր արդյունք է ցույց տվել Լիլիթ Մկրտչյանը` հավաքելով է 569 միավոր: Օդամղիչ հրացան 10 մ 60 կրակոց վարժությունում հաղթել են Հրաչիկ Բաբայանը և Ալլա Պողոսյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am