Բաչկովը մասնակցել է աշխարհն ընդդեմ Ռուսաստանի բռնցքամարտի մրցաշարին  

Armenpress 11:04, 10 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը մասնակցեց Ռուսաստանի հավաքականն ընդդեմ աշխարհի մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի թիմի կազմում 63 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովը 5-ռաունդանոց մենամարտում զիջել է Ալեքսեյ Մազուրին: Ռուսաստանի թիմն առավելության է հասել 6:2 հաշվով: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am