1000х90.jpg (78 KB)

Թաիլանդի թագավորը գլխավորել Է ձմեռային տոնավաճառի բացմանը նվիրված հեծանվավազքը

Armenpress 10:50, 10 Դեկտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդի Մահա Վատչիռալոնգկոն (Ռամա 10-րդ) թագավորը դեկտեմբերի 9-ի երեկոյան գլխավորել Է Բանգկոկի պատմական կենտրոնի Թագավորական հրապարակում՝ Դուսիտ պալատի մոտ, Երկրորդ ձմեռային տոնավաճառի՝ «Ուն Այ Ռակ»-ի («Ջերմություն եւ սեր») բացմանը նվիրված 39-կիլոմետրանոց հեծանվավազքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 10-ին հայտնել Է Bangkok Post թերթի ինտերնետ-տարբերակը: «Ուն Այ Ռակ» տոնավաճառը կշարունակվի մինչեւ հունվարի 19-ը: Դրա հետ կապված միջոցառումներ են անցկացվում նաեւ Թաիլանդի նահանգների մեծ մասում: Հեծանվավազքերին, որոնք նահանգներում կազմակերպվել Էին Բանգկոկի հեծանվավազքի հետ միաժամանակ, մասնակցել Է մի քանի հարյուր հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am