«Ռիվեր Փլեյթը»` Լիբերտադորեսի գավաթի հաղթող  

Armenpress 10:42, 10 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինական ֆուտբոլային «Ռիվեր Փլեյթ» ակումբը չորրորդ անգամ դարձել է Լիբերտադորեսի գավաթի խաղարկության հաղթող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեո» մարզադաշտում կայացած եզրափակիչում «Ռիվեր Փլեյթը» 2 խաղի արդյունքում 5:3 հաշվով գերազանցեց «Բոկա Խունիորս»-ին:

«Ռիվեր Փլեյթը» Լիբերտադորեսի գավաթակիր դարձել է նաեւ 1986, 1996, 2015 թվականներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am