1000х90.jpg (78 KB)

Հարավային Կորեան գալիք տարում 1,1 տրլն վոն կհատկացնի ԿԺԴՀ-ի հետ կապված նախագծերին

Armenpress 10:29, 10 Դեկտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան 2019 թվականին 1,1 տրլն վոն (890 մլն դոլար) կհատկացնի ԿԺԴՀ-ի հետ կապված նախագծերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռյոնհապ գործակալությունը՝ հղում անելով միավորման գործերի նախարարությանը: Այդ նպատակների համար հատկացված բյուջեն 2016 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել Է 1 տրլն վոն գումարը: Դա 15 տոկոսով ավելի Է, քան հատկացվել Էր ընթացիկ տարում: Բյուջեի ավելացումը կապված Է ավարտվող տարում երկկողմ շփումների ակտիվացման հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am