ՀՀԿ-ն այս ընտրություններում կարձանագրի այն ցուցանիշը, որը կարձանագրեր վերջին 18 տարիներին. Փաշինյան

Armenpress 02:12, 10 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Հանրապետական կուսակցությունն այս ընտրություններում անկախ ամեն ինչից, կարձանագրի այն ցուցանիշը, որը կարձանագրեր վերջին 18 տարիներին՝ ազատ, արդար ընտրությունների պարագայում: Այդ մասին վարչապետի պաշտոնակատարն ասաց «Իմ քայլը» դաշինքի շտաբում՝ լրագրողների հետ զրույցում:

«Մենք միշտ դա ենք ասել, որ եթե ՀՀ-ում լինեն օրինական ընտրություններ, ՀՀԿ-ն կամ չի հաղթահարի շեմը կամ կհաղթահարի դժվարությամբ: Այն ինչ մենք ասում էինք 18 տարի, այսօրվա իրականությունն ապացուցեց: Ի վերջո` չմոռանանք, որ այսօր գյուղապետերի ու համայնքապետերի 80 տոկոսը ՀՀԿ-ի ներկայացուցիչներ են: Պետական կառավարման համակարգի շատ մեծ մասը ՀՀԿ-ի ներկայացուցիչներ են, և դրանով ամեն ինչ ասված է: Մենք այդ մարդկանց կադրային ջարդի, հետապնդումների չենք ենթարկել, վենդետաների չենք ենթարկել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, ՀՀ քաղաքացիները մանդատ են տվել կոռուպցիայի դեմ պայքարին, ու այդ պայքարը կշարունակվի: «Ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ լրջորեն կաշխատենք և հակակշիռների մեխանիզմը կզարգանա»,- ասաց նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am