Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբ

Armenpress 01:05, 10 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ 10  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժամը 00:55 րոպեից ժամանեց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանը նշեց,  որ ասուլիս չի տալու: Դաշինքի անդամները նրան են ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակվող նախնական արդյունքները:

Նախընտրական շտաբում են նաև փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը,  պատգամավորի թեկնածուներ Ալեն Սիմոնյանը, Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը,  դաշինքի պատգամավորի թեկնածու Լենա Նազարյանը և այլք:      

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 313 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին նախնական տեղեկատվությունը:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այդ ընտրատեղամասերից ստացել է 3,90 տոկոս կամ 3467 ձայն, «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը` 0,51 տոկոս կամ 451  ձայն, Հայ հեղափոխական դաշնակցությունը` 5,21 տոկոս կամ 4632 ձայն, «Իմ քայլը» դաշինքը` 68,99 տոկոս կամ 61281 ձայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,25 տոկոս կամ 5555 ձայն, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0,45 տոկոս կամ 400 ձայն, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը`0,37 տոկոս կամ 326 ձայն, «Մենք» դաշինքը` 1,98 տոկոս կամ 1758 ձայն, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0,84 տոկոս կամ 744 ձայն, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1,47 տոկոս կամ 1309 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 10,02 տոկոս կամ 8901 ձայն:     

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am