Գեղարքունիքի չորս գյուղերում նկատելի առավելությամբ հաղթում է «Իմ քայլը» դաշինքը

Armenpress 00:21, 10 Դեկտեմբեր, 2018

ԳԱՎԱՌ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի, Տորֆավան, Վանեվան, Արտանիշ եւ Շողակաթ  գյուղերում արդեն հայտնի են դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների տվյալներով՝ մյուս կուսակցություններից կամ դաշինքներից նկատելի առավելությամբ առաջ է ընթանում «Իմ քայլը» դաշինքը:

Շողակաթ համայնքի Արտանիշ գյուղում 440 ընտրողից քվեարկությանը մասնակցել են 260 ընտրող, որոնցից 200-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին: Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ շահած 36 ձայնով: 5 ձայն շահել է ՕԵԿ-ը, 5 ձայն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, 4 ձայն՝ «Մենք» դաշինքը, 3-ական ձայն՝ «Լուսավոր Հայաստանն» ու «Հայ Հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը:

Շողակաթ գյուղում գրանցված 336 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 249-ը, որոնցից 208-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին, 11 ձայն շահել է ՀՅԴ-ն, 10 ձայն՝ ԲՀԿ-ն, 8 ձայն՝ ՀՀԿ-ն, 4 ձայն՝ «Սասնա ծռեր» կուսակցությունը, 2 ձայն՝ «Լուսավոր Հայաստանը, 1 ձայն՝ ՕԵԿ-ը:

Տորֆավան գյուղում գրանցված 318 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 171-ը, որոնցից 127-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին: Երկրորդ տեղում «Մենք» դաշինքն է՝ 13 ձայնով: ՀՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը» շահել է 7-ական, ԲՀԿ-ն՝ 5, ՀՅԴ-ն՝ 3 ձայն:

Վանեվան գյուղում գրանցված 254 ընտրողից ընտրությանը մասնակցել է 167-ը, որոնցից 117-ը   քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին: 16 ձայն շահել է ՀՅԴ-ն, 10 ձայն՝ ԲՀԿ-ն, 4 ձայն՝ «Լուսավոր Հայաստանը»:

Գեղարքունիքի խոշոր  ընտրատեղամասերում ձայների հաշվարկը շարունակվում է:-0-/30/

Խոսրով Խլղաթյան


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am