Գեղարքունիքի մարզում, ժամը 20:00-ի դրությամբ, քվեարկել է ընտրողների 50,45 տոկոսը

Armenpress 22:10, 9 Դեկտեմբեր, 2018

ԳԱՎԱՌ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. : Գեղարքունիքի մարզի 155 ընտրատեղամասերում, ժամը 20:00-ի դրությամբ, ավարտվել են ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 19, 20, 21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, ժամը 20:00-ի դրությամբ, մարզի 191 հազար 152 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 96 հազար 433 ընտրող, կամ ընտրողների ընդհանուր թվի 50,45 տոկոսը: Թիվ 19 ընտրատարածքում գրանված 57 հազար 890 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 26 հազար 214-ը, թիվ 20 ընտրատարածքում գրանցված 52 հազար 378 ընտրողից՝ 29 հազար 359-ը, թիվ 21 ընտրատարածքում գրանցված 80 հազար 884 ընտրողից՝ 40 հազար 860-ը: Գավառ քաղաքում գրանցված 22 հազար 926 ընտրողից, նույն ժամի դրությամբ, քվեարկել է 9 հազար 295-ը, Սեւան քաղաքում գրանցված 19 հազար 771 ընտրողից՝ 10 հազար 50-ը, Մարտունի քաղաքում գրանցված 10 հազար 306 ընտրողից՝ 5 հազար 709-ը, Վարդենիս քաղաքում գրանցված 10 հազար 725 ընտրողից՝ 5 հազար 120-ը:Թիվ 21 ՏԸՀ նախագահ Սարո Ղազարյանի հավաստմամբ՝ նախորդ ԱԺ ընտրություններում այս ընտրատարածքում քվեարկության մասնակիցների թիվն ավելին է եղել մոտ 10 տոկոսով: Ընտրությունների ընթացքում մարզի ՏԸՀ-երում ընտրախախտումների մասին դիմումներ կամ ահազանգեր չեն ստացվել:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am