ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 48,63%-ը. ԿԸՀ-ն հայտնել է նախնական տվյալները

Armenpress 21:14, 9 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում  արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող  2 մլն 592 հազար 479 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ 48,63 տոկոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում այս մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Թիվ  1 ընտրական տարածքում  քվեարկելու իրավունք ունեցող 200 հազար 915 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 97 հազար 300 քաղաքացի կամ 48,43%-ը: Թիվ 2 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 213 հազար 578 է, մասնակցողների թիվը 105  հազար 234  է կամ 49,27  տոկոս, թիվ 3 ընտրատեղամասում քվեարկելու իրավունք ունեցող 225 հազար 181 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է  104 հազար 627 քաղաքացի կամ 46,46  տոկոսը»,-ներկայացրեց Մուկուչյանը:

Մայրաքաղաք Երևանում քվեարկելու իրավունք ունեցող 849 հազար 913  քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է  404 հազար 599-ը կամ ընտրելու իրավունք ունեցողների 47,6  տոկոսը:

«Ընդհանուր առմամբ 2 մլն 592 հազար  479  ընտրողներից նախնական տվյալներով քվեարկությանը մասնակցել է   1 միլիոն 260 հազար  840  քաղաքացի կամ  48,63 տոկոսը»,-ասաց Մուկուչյանը:

Մնացած տվյալներին կարելի է ծանոթանալ այստեղ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am