Լիլիթ Մկրտչյանը նոր տարին կմեկնարկի Ջիբրալթարի մրցաշարով

Armenpress 12:31, 8 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց թիմի անդամ Լիլիթ Մկրտչյանը 2019 թվականը կմեկնարկի Ջիբրալթարի միջազգային մրցաշարով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվար ամսին կայանալիք մրցաշարի «Masters» կարգում 146 շախմատիստների հետ մրցանակային տեղերի համար կպայքարի նաև Լիլիթ Մկչտյանը: Մրցաշարում ամենաբարձր վարկանիշն ունի Արգենտինայի ներկայացուցիչ Լեանդրո Կրիսան:

Գիբրալթարի միջազգային մրցաշարը կմեկնարկի հունվարի 22-ին և կավարտվի 31-ին: Կունենա 10 տուր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am