News.am-ի գլխավոր  խմբագիրը հայտնել է իրենց խմբագրություն ՀՀ ոստիկանության  այցելության մասին

Armenpress 18:33, 7 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: News.am-ի գլխավոր  խմբագիր Արմենիկա Կիվիրյանը հայտնել է իրենց խմբագրություն ՀՀ ոստիկանության ծառայողների այցելության մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում Կիվիրյանը գրել է. «Ոստիկանությունը եկել է News.am-ի խմբագրություն»:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ համապատասխան տեղեկություն կտրամադրի մի փոքր ուշ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am