Կորեայի ձորում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են

Armenpress 17:57, 7 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 7-ին, ժամը 09:42-ին վերսկսվել են որոնողական աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Ժամը 17:40-ին ջրանցքի ավազանում ավարտվել են որոնողական աշխատանքները: 

Դեպքի վայրում ցամաքային որոնողական աշխատանքներ է իրականացնում կինոլոգը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am