«Փյունիկ»-ը կբողոքարկի ՀՖՖ որոշումը

Armenpress 17:42, 7 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը կբողոքարկի ՀՖՖ որակազրկման մասին որոշումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի ՀՖՖ-ի Կարգապահական կոմիտեի կազմն ընտրվել է ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից եւ մինչեւ օրս որոշումները կայացվում են նրա սկզբունքներով:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի որոշմամբ՝ Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը որակազրկվել է մինչեւ 2019 թ. մայիսի 31-ը: Բարձրագույն խմբի առաջնության «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» խաղում մրցավարի օգնականին հայհոյելու համար «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը հեռացվել է տեխնիկական գոտուց: Ռուս մասնագետը որակազրկվել է մինչև 2019 թվականի մայիսի 31-ը, իսկ ակումբը տուգանվել է 125 հազար դրամով:

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը կավարտվի մայիսի 30-ին:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am