«Ալաշկերտի» ֆուտբոլիստը հրավիրվել է Մ-19 հավաքական

Armenpress 17:07, 7 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբից Մ19 տարեկանների ազգային թիմ է հրավիրվել 1 ֆուտբոլիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 11-13-ը Հայաստանի Մ-19 հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հավաքին հրավիրել է նաև «Ալաշկերտ-2»-ի կիսապաշտպան Գեղամ Սիմոնյանին:

Նշենք, որ 18-ամյա կիսապաշտպանը լավ տպավորություն է թողնում ՀՀ Առաջին խմբի ընթացիկ առաջնության հանդիպումներում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am