Փարիզում լիցեյականները բողոքի ընդգրկուն ակցիա են անցկացնում

Armenpress 15:46, 7 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում դեկտեմբերի 7-ին տեղի Է ունենում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ընդգրկուն ակցիա, որին մասնակցում են մի քանի հարյուր երիտասարդներ եւ աղջիկներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երիտասարդությունն սկսել Է դեպի Ստալինգրադի հրապարակ շարժվել Փարիզի ժամանակով ժամը 11-ին կողմերը: Լիցեյականները գալիս են ինչպես երկու-երեք հոգով, այնպես Էլ մեծ կազմակերպված խմբերով: Հրապարակ մտնող յուրաքանչյուր խմբին դիմավորում են բարձրաձայն խրախուսական բացականչություններով: «Այժմ երկրում աճում Է սոցիալական դժգոհությունը: Փողոցներ են դուրս եկել «դեղին բաճկոնավորները». որովհետեւ ժողովուրդն այլեւս չի կարող հանդուրժել: Դուրս ենք եկել նաեւ մենք՝ որպես երիտասարդություն, որպես այս երկրի ապագա»,- ՌԻԱ Նովոստիին պատմել Է լիցեյականների միավորման՝ Լուի անունով ներկայացուցիչը: Առայժմ բողոքի ակցիան տեղի Է ունենում հանգիստ մթնոլորտում: Երիտասարդները ծափ են տալիս, ուրախանում հանդիպմանը, երգում են պարտիզանների Bella Ciao երգը եւ բացականչություններ անում, այդ թվում. «Մակրոն, դու տանուլ տվեցիր, երիտասարդությունը փողոցներում Է»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am