ՊՆ-ն և պրակտիկ հրաձգության ֆեդերացիան կազմակերպում են դիպուկահարների համահայկական մրցաշար

Armenpress 14:41, 7 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջին անգամ պաշտպանության նախարարությունը և Հայաստանի պրակտիկ հրաձգության ֆեդերացիան դեկտեմբերի 24-29-ը կազմակերպում են դիպուկահարների համահայկական մրցաշար: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Թեժ ու անզիջում պայքարում իրենց ուժերը կչափեն լավագույն նշանառուները Հայաստանից և Արցախից: Հաղթանակի բերկրանքը վայելողներին սպասվում են հաղթողին վայել մրցանակներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am