Թողարկվել է «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի թիզերը

Armenpress 13:43, 7 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գահերի խաղի» պաշտոնական YouTube-ալիքում հայտնվել է ութերորդ եթերաշրջանի թիզերը, որը վերջինն Է լինելու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կրակ եւ սառույց: «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանը կսկսվի ապրիլին»,- ասված Է տեսանյութի նկարագրության մեջ:

Հոլովակը տեւում Է ընդամենը 54 վայրկյան, սերիալի գործող անձինք դրանում բացակայում են: Կադրերում ցուցադրված Է, թե ինչպես են միմյանց ընդառաջ գնում սառույցն ու կրակը՝ պատելով գայլի, վիշապի ու առյուծի ֆիգուրները: Տեսանյութի ավարտին տարերքները բախվում են:

Նոյեմբերին ավելի վաղ հայտնի Է դարձել, որ «Գահերի խաղի» ութերորդ՝ եզրափակիչ մասը, կթողարկվի 2019 թվականի ապրիլին: Պրեմիերայի ստույգ ամսաթիվը դեռեւս հայտնի չԷ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am