1000х90.jpg (78 KB)

ԱՄՆ-ը 75 տարվա ընթացքում առաջին անգամ նավթն ավելի շատ արտահանել է, քան ներմուծել. Bloomberg

Armenpress 12:25, 7 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն անցյալ շաբաթ օրական 211 հազար բարելով ավելի Է նավթ արտահանել, քան ներմուծել: Դեկտեմբերի 6-ին այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Bloomberg-ը նշում Է, որ դա տեղի Է ունեցել վերջին 75 տարվա ընթացքում առաջին անգամ: Նախադեպի հիմքը դրվել Է ԱՄՆ նավթի ներմուծման կարճաժամկետ եւ կտրուկ նվազման եւ միաժամանակ ածխաջրածնային հումքի արտահանման մակարդակի ռեկորդային բարձրացման հաշվին:

Հաշվի առնելով հումքի շուկաներում պահպանվող անկայունությունը՝ գործակալությունը կանխատեսում Է, որ հետագայում Միացյալ Նահանգներն այնուամենայնիվ ավելի շատ նավթ կգնի, քան կվաճառի: 2018 թվականին ներմուծումն արտահանումը գերազանցել Է օրական միջին հաշվով 3 միլիոն բարելով, իսկ 2005 թվականին այս ցուցանիշը հասել Է օրական ավելի քան 12 միլիոն բարելի բարձրակետին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am