1000х90.jpg (78 KB)

ԵԱՏՄ-ի անդամ երկրների ղեկավարները հանձնարարել են շարունակել գազի տրանզիտի գնի հաշվարկի մեթոդիկայի վերաբերյալ աշխատանքները

Armenpress 21:58, 6 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարները հանձնարարել են շարունակել գազի տրանզիտի գների հաշվարկի մեթոդիկայի մշակման հետ կապված աշխատանքները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, լրագրողներին այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Պետությունների ղեկավարների կողմից հանձնարարություն կա, որպեսզի շարունակվեն աշխատանքները՝ գազի տրանզիտի գների մեթոդիկայի որոշման վերաբերյալ: Դա երկխոսության համար հիմնական հարցերից մեկն է»,- նշել է Սարգսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am