Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 549 դատապարտյալ

Armenpress 19:19, 6 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 19-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 549 դատապարտյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, համաներմամբ ազատ արձակված դատապարտյալներից 13-ն օտարերկրյա քաղաքացիներ են:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 56, «Արթիկ» ՔԿՀ-ից՝  45, «Վանաձոր» ՔԿՀ-ից՝ 18, «Վարդաշեն» ՔԿՀ-ից՝ 56, «Գորիս» ՔԿՀ -ից՝ 16, «Հրազդան» ՔԿՀ-ից՝ 33, «Աբովյան» ՔԿՀ-ից՝ 26, «Սևան» ՔԿՀ-ից՝ 145, «Կոշ» ՔԿՀ-ից՝ 65, «Արմավիր» ՔԿՀ-ից՝ 67, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից՝ 22 դատապարտյալ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am