Բաչկովը կմասնակցի աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկների երեկոյին

Armenpress 18:14, 6 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ,  6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի թիմի անդամ Հովհաննես Բաչկովը Մոսկվայում կմասնակցի համաշխարհային բռնցքամարտի երեկոյին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 9-ին Մոսկվայում կայանալիք շոուի ընթացքում Ռուսաստանի հավաքականի բռնցքամարտիկները մենամարտ կանցկացնեն աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկների հետ: Աշխարհի հավաքականի կազմում հանդես կգա նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը, ով կմրցի Ալեքսեյ Մազուրի հետ: Հայ բռնցքամարտիկը Մոսկվայում հանդես կգա մարզիչ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ: Երեկոյի ընթացքում նախատեսված է անցկացնել 3 րոպե տեւողությամբ 5 ռաունդանոց 8 մենամարտ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am