Լյուքսեմբուրգը կդառնա անվճար հանրային տրանսպորտով աշխարհի առաջին երկիրը. The Guardian

Armenpress 17:44, 6 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուքսեմբուրգը կդառնա աշխարհի առաջին երկիրը, որտեղ հանրային տրանսպորտով երթեւեկությունն անվճար կլինի , տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Հաջորդ տարվա ամռանից, վերընտրված կոալիցիոն կառավարության որոշմամբ, որը գլխավորում Է Կսավիե Բետելը, չեղյալ Է հայտարարվում վճարը տրանսպորտի բոլոր տեսակներով երթեւեկության համար, ներառյալ ավտոբուսները, տրամվայները եւ մերձքաղաքային գնացքները: Բացի այդ, ինչպես նշում Է The Guardian թերթը, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության օրացույցում, ինչպես խոստացել են իշխանությունները, կհայտնվի եւս երկու տոնական օր:

Լյուքսեմբուրգի իշխանությունների այս որոշումը, հաղորդագրության համաձայն, ընդունվել Է ճանապարհներին խցանումների անչափ սուր խնդրի ֆոնին: Բուն մայրաքաղաքում բնակվում Է 110 հազար մարդ, ամբողջ դքսության բնակչությունը կազմում Է 600 հազար մարդ: Սակայն օրական Լյուքսեմբուրգ աշխատանքի Է գալիս մի քանի հարյուր հազար մարդ հարեւան երկրնեից՝ Գերմանիայից եւ Ֆրանսիայից, ինչի հետեւանքով ճանապարհներին, նախեւ առաջ մայրաքաղաքի, երթեւեկությունը կանգ Է առնում երկար ժամանաով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am