1000х90.jpg (78 KB)

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Աստանայում

Armenpress 17:17, 6 Դեկտեմբեր, 2018

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2019 թվականի մայիսին` Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սանկտ Պետերբուրգում ընթացող նիստի ընթացքում հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Սանկտ Պետերբուրգում ընթացող նիստին մասնակցում է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Հայաստանը գալիք տարի ստանձնելու է ԵԱՏՄ-ի նախագահությունը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am