Պուտինը Հայաստանին հաջողություն մաղթեց ԵԱՏՄ-ում նախագահությունում

Armenpress 15:23, 6 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2019թ. կստանձնի նախագահությունը Եվրասիական տնտեսական միությունում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՝ հաջողություն մաղթելով Հայաստանին:

«Հաջորդ տարի Հայաստանը ստանձնում է նախագահությունը Եվրասիական տնտեսական միությունում: Ես ցանկանում եմ հաջողություն  մաղթել մեր հայաստանցի բարեկամներին»,- նշեց Պուտինը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am