ՄԻՊ-ն անթույլատրելի է համարում վարչապետի պաշտոնակատարի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսումը

Armenpress 15:18, 6 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որևէ հեռախոսային խոսակցության անօրինական գաղտնալսում հանգեցնում է այդ կերպ ձեռքբերված տեղեկությունների օգտագործման անթույլատրելիության: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը՝ փոխանցելով Պաշտպանի դիրքորոշումը երեկ Վարչապետի պաշտոնակատարի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսման հրապարակման վերաբերյալ։

«ՀՀ սահմանադրությունը երաշխավորում է հաղորդակցության, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքը: Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ բացառապես Սահմանադրությամբ նախատեսված նպատակների համար և երաշխիքների պահպանմամբ: Այս երաշխիքը տարածվում է ցանկացած անձի ու ցանկացած տեսակի հեռախոսային խոսակցության վրա»,- մանրամասնեցին Պաշտպանի աշխատակազմից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am