1000х90.jpg (78 KB)

Պուտինը ԵԱՏՄ անդամ երկրներին առաջարկել է բարձրացնել տնտեսական սուվերենությունը

Armenpress 15:09, 6 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին առաջարկել է մտածել ընդհանուր հաշվարկային ենթակառուցվածքների ստեղծման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Վլադիմիր Պուտինն այս մասին ասել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում, որը մեկնարկել է Սանկտ Պետերբուրգում:

«Առաջարկում ենք քննարկել Եվրազեսում ժամանակակից ֆինանսական տեխնոլոգիաների կիրառմամբ ընդհանուր հաշվարկային ենթակառուցվածքներ ստեղծելու հարցը: Դա թույլ կտա բարձրացնել ԵԱՏՄ անդամ երկրների ազգային վճարային համակարգի կայունությունը՝ դրանք ավելի անկախ դարձելով դոլարից և այլ օտարերկրյա արժույթներից: Դա բառի բուն իմաստով տնտեսական սուվերենության բարձրացումն է»,- ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը նաև ասել է, որ ԵԱՏՄ տարածքում գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ստեղծումը թույլ կտա Միության անդամ երկրների ՀՆԱ-ն ավելացնել 9 միլիարդ դոլարով:  

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am