Xiaomi-ն 48 մեգափիքսելանոց խցիկով հեռախոս Է թողարկելու

Armenpress 14:13, 6 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Xiaomi ընկերության նախագահ Լին Բինը Weibo սոցցանցում հրապարակել Է 48-մեգափիքսելանոց խցիկով սմարթֆոնի լուսանկարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է GizChina-ն:

Գրառմանը կցվել Է սմարթֆոնի լուսանկարը, որտեղ երեւում Է սոսկ ,48MP Cameraե մակագրությունը եւ բռնկումը, ուստի չի կարելի ասել, թե Xiaomi-ի հատկապես որ հեռախոսն այդպիսի խցիկ կստանա: Համացանցում շրջում են լուրեր, թե դա կլինեն Mi 9-ը կամ Mi 8s-ը: Նաեւ Xiaomi-ի ղեկավարը ստորեւ թողել Է «Դրանից օգտվում եմ մի քանի շաբաթ, վատ չի ստացվել» գրությունը: Ենթադրվում Է, որ այդ խցիկով Mi 9-ը կներկայացնեն 2019 թվականի հունվարին: Այն նաեւ կստանա երկու լրացուցիչ մոդուլներ, որոնց բնութագրերը հայտնի չեն: Բացի դրանից, այն կունենա 5G օժանդակություն, 10 գիգաբայթ գործառական հիշողություն եւ Snapdragon 855 պրոցեսոր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am