Պլատինե զարդերիզով երկնագույն ադամանդը դարձել Է Նյու Յորքի աճուրդի ամենաթանկ լոտը

Armenpress 12:22, 6 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վառ երկնագույն ադամանդը դեկտեմբերի 5-ին 18,3 միլիոն դոլարով վաճառվել Նյու Յորքի Cristie՚s-ի թանկարժեք քարերի եւ ոսկերչական իրերի աճուրդում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են աճուրդային տան մամուլի ծառայությունում:

Սկզբնապես պլատինե զարդերիզով՝ 8,08 կարատ այս վառ ադամանդը գնահատվել Էր 13 – 18 միլիոն դոլար: Արժեքով աճուրդի երկրորդ լոտը դարձել Է պլատինից եւ վարդագույն ոսկուց պատրաստված մանյակը՝ 15,56 կարատ հազվագյուտ վարդագույն ադամանդով, այն վաճառվել Է 9,5 միլիոն դոլարով:Ինչպես հայտնել են աճուրդային տանը, հազվագյուտ թանկարժեք իրերի՝ դեկտեմբերի 5-ին կայացած աճուրդի ընթացքում ստացված ընդհանուր գումարը կազմել Է 69,2 միլիոն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am