Facebook-ի օգտատերերը սոցիալական ցանցի հասանելիության հետ կապված խնդիրներ են ունեցել

Armenpress 19:42, 5 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի մի շարք երկրներում, այդ թվում և Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և Լեհաստանում, Facebook-ի օգտատերերը սոցիալական ցանցի հասանելիության հետ կապված խնդիրներ են ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Downdetector կայքը նշել է, որ օգտատերերի մեծ մասը խնդիրներ են ունեցել կայք մուտք գործելու, հրապարակված լուսանկարները տեսնելու հետ կապված:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am