Նիկոլ Փաշինյանն իր քարոզչությունը շարունակել է հանրային տրանսպորտում

Armenpress 14:17, 5 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանն իր քարոզչությունը շարունակել է հանրային տրանսպորտում: Նա բարձրացավ ավտոբուս,  քաղաքացիներին տրամադրեց իր նախընտրական բուկլետները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշ քաղաքացիներ հնարավորություն ունեցան հարցեր ուղղել Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես, բարձրաձայնվեց վերելակների խնդիրը: Ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է:

Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ Երևանում միասնական տրանսպորտի ցանց պետք է լինի, որպեսզի համապատասխան գործիքակազմի միջոցով քաղաքացիները տեղյակ լինեն, թե ավտոբուսը երբ է ժամանում: Նա նաև նշեց, որ Երևանի քաղաքապետի հետ պայմանավորվել են աշխատանքային խումբ ձևավորել ու ոստիկանների հետ ուսումնասիրել խցանումները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am