Հայտնի մարդկանց պատկանող գազալցակայանների շրջանառությունը կրկնապատկվել է. Փաշինյանը կասկածում է, որ դրանք ստվերում են աշխատել

Armenpress 11:55, 5 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գազային համակարգի արդյունավետության հարցը քննելու անհրաժեշտություն կա: Այս մասին Երևանի մետրոպոլիտենում քարոզարշավ իրականացնող «Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը նշեց լրագրողների հետ զրույցում:

«Պետական եկամուտների կոմիտեն գազալցակայանների հետ կապված քննություն է իրականացնում: Վերջին ամիսներին շատ հայտնի մարդկանց պատկանող գազալցակայանների շրջանառությունը կրկնապատկվել է: Այստեղ մենք կարո՞ղ ենք կասկած ունենալ, որ այս մարդիկ ստվերում են աշխատել: Հիմա պետք է այդ ամեն ինչը հետաքննվի: Ընդհանրապես գազային համակարգի արդյունավետության հարցը պետք է քննվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ« ասաց Նիկոլ Փաշինյանը:  

Ինչ կարող է սպասել սպառողը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սոցիալապես անապահովների համար դեռ հունիսից գազի գինը նվազել է:

«Այլ բան չեմ կարող ասել, քանի դեռ պայմանավորվածություններ չկան: Մեր ցանկություններն ու փաստարկները պարզ են, մնում է դրանց շուրջ կարողանանք համաձայնության գալ ՌԴ նախագահի հետ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am