Թրամփը մեկնաբանել է Ֆրանսիայում տեղի ունեցող բողոքի ակցիաները

Armenpress 09:46, 5 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում վառելիքի գների բարձրացման պատճառով բողոքի ընդգրկուն ակցիաները վկայում են Փարիզի՝ կլիմայի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու որոշման ճշտությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ես գոհ եմ, որ իմ բարեկամ Էմանուել Մակրոնը եւ Փարիզի բողոքավորները համաձայնել են այն եզրակացությանը, որին ես հանգել եմ երկու տարի առաջ: Փարիզի համաձայնագիրը խորապես սխալ Է, որովհետեւ այն բարձրացնում Է Էներգիայի գները պատասխանատու երկրների համար»,- գրել Է Թրամփը Twitter-ում:

«Ես մաքուր օդ ու մաքուր ջուր եմ ցանկանում եւ մեծ հաջողությունների եմ հասել ԱՄՆ-ում շրջակա միջավայրի բարելավման գործում: Բայց ամերիկացի հարկատուները եւ աշխատավորները չպետք Է վճարեն այլ երկրներում աղտոտումները մաքրելու համար»,- հավելել Է նախագահը, ով 2017 թվականին հայտարարել Է, որ ԱՄՆ-ը դադարեցնում Է մասնակցությունը Փարիզի՝ կլիմայի համաձայնագրին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am