Վարազդատ Հարոյանը մասնակցեց «Ուրալ»-ի հերթական խաղին

Armenpress 18:45, 2 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցեց ակումբի խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանիֆուտբոլի  առաջնության 16-րդ տւրում Եկատեինբուրգի «Ուրալ»-ն արտագնա խաղում մրցեց «Կրասնոդար»-ի հետ: Տանտերերը հաղթեցին 2:1 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Ուրալ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

«Ուրալ»-ն այս պարտությունից հետո մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է և ունի 22 միավոր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am