Կարեն Մովսիսյանը՝ շախմատի վետերանների աշխարհի չեմպիոն  

Armenpress 15:33, 30 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի վետերանների առաջնության հաղթողը Հայաստանի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սլովենիայի Բլեդ քաղաքում ավարտվեցին վետերանների տղամարդկանց և կանանց աշխարհի առաջնությունները: Մրցաշարերն անցկացվում էին 2 տարիքային խմբերով՝ 50-ից բարձր և 65-ից բարձր:

 Տղամարդկանց 50-ից բարձր ենթախմբում հիանալի հաջողության հասավ Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը, ով 11 հնարավորից վաստակեց 8.5 միավոր և հռչակվեց վետերանների աշխարհի չեմպիոն: Նույն ենթախմբում 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Վրաստանը ներկայացնող մեր հայրենակից Գեորգի Բագատուրովը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am