Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր 2019 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին

Armenpress 12:38, 30 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին ստորագրել է հրամանագիր 2019 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:

Ինչպես «Արմենպրես»-ի տեղեկացրի Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ըստ հրամանագրի` 2019 թվականի հունվար ամսում կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Հրամանագրի համաձայն` 2019 թվականի հունվար ամսում կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am