ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչը զգուշացրել է Թուրքիային

Armenpress 17:17, 29 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) Սիրիայի մշտական ներկայացուցիչը խոսել է Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից իրականացվող քայլերի վերաբերյալ և նախազգուշացրել Թուրքիային: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական  ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին հայտարարել է, որ Թուրքիան խախտում է Սոչիի համաժողովում ստանձնած պարտականությունները, և Սիրիայի տարածքում 12 հսկիչ կետեր ստեղծելու և ոստիկաններ տեղակայելու  փոխարեն զինված ուժեր է կենտրոնացնում:

Ջաֆարին հայտնել է, որ Թուրքիայի օգնությունը կլինի այն, որ այդ երկիրն իր զորքերը դուրս բերի Սիրիայից:

«Անօրինական կերպով Սիրիա մուտք գործած թուրքական զորքը պետք է առաջնահերթ դուրս բերվի»,- ասել է Ջաֆարին:

Սիրիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ եթե Թուրքիան ինքնակամ դուրս չբերի զորքերը, ապա Սիրիան այլ միջոցներ կձեռնարկի:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am