Ֆուտբոլի հավաքականը պահպանել է դիրքը դասակարգման աղյուսակում  

Armenpress 15:00, 29 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի վարկանիշային աղյուսակում Հայաստանի հավաքականը, ինչպես նախորդ ամսին, 101-րդ տեղում է և ունի 1222 միավոր:

Դասակարգման աղյուսակի առաջատարն անփոփոխ է` Բելգիան: Լավագույն 10-յակում են Ֆրանսիան, Բրազիլիան, Խորվաթիան, Անգլիան, Պորտուգալիան, Ուրուգվայը, Շվեյցարիան, Իսպանիան, Դանիան: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am