Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցադրություն է բացվել

Armenpress 13:26, 29 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի խորհրդարանում՝ նոյեմբերի 27-ին «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» վերնագրով ցուցադրություն է բացվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ժամանակավոր ցուցադրությունը պատրաստվել էր դեռևս 2011 թ. «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի կողմից, այնուհետև տրամադրվել էր Շվեդիայի հայկական ընկերակցությունների միությանը: Ռիկսդագում բացված ցուցադրությունը նվիրված է Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան, ինչպես նաև Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին: Ցուցադրության բացմանը ներկա էին խորհրդարանականներ, դեսպաններ, Ստոկհոլմում հավատարմագրված դիվանագետներ, ինչպես նաև շվեդական հասարակական գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:  Ցուցադրությունը  կգործի մինչև ս. թ. դեկտեմբերի 20-ը: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am