Զուրաբիշվիլին 59,56 տոկոս ձայներով հաղթում Է Վրաստանի նախագահի ընտրություններում

Armenpress 10:07, 29 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սալոմե Զուրաբիշվիլին հաղթում Է Վրաստանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում՝ հավաքելով ընտրողների ձայների 59,56 տոկոսը, Գրիգոլ Վաշաձեի օգտին քվեարկել Է ընտրողների 40,44 տոկոսը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են այն տվյալները, որոնք Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 29-ին հրապարակել Է ընտրական տեղամասերի 99,7 տոկոսից ստացված տվյալների ամփոփումից հետո: Վրաստանի ԿԸՀ-ի կայքի հատուկ բաժնում զետեղված տեղեկատվության համաձայն՝ Չուրաբիվշիլի օգտին քվեարկել Է 1 մլն 146 հազար 63 մարդ, Վաշաձեի օգտին՝ 778 հազար 167 մարդ: Ավելի վաղ 66-ամյա Զուրաբիշվիլին շնորհակալություն Է հայտնել ընտրողներին աջակցության համար:

«Շատ նորհակալ եմ իմ նկատմամբ ցուցաբերված վստահության համար, ես լինելու եմ Վրաստանի բոլոր քաղաքացիների նախագահը, թե նրանց, ովքեր աջակցեցին ինձ, թե նրանց, ովքեր չքվեարկեցին իմ օգտին»,- ասել Է նա լրագրողներին Թբիլիսիում, նշելով, որ իր կարեւորագույն խնդիրն Է համարում «հասարակության համախմբումը, երկրում հանգստության ու կայունության հաստատումը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am