Երևանում կանցկացվի վոլեյբոլի միջազգայի մրցաշար

Armenpress 19:01, 28 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կանցկացվի վոլեյբոլի Եվրոպայի  Արևելյան գոտու երկրների մինչև 15 տարեկան վոլեյբոլիստների առաջնության ընտրական մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 13-ին Երևանում կկայանա Եվրոպայի  Արևելյան գոտու երկրների մինչև 15 տարեկան վոլեյբոլիստների առաջնության ընտրական մրցաշարը: Կմասնակցեն Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Վրաստանի, Լեհաստանի և Հայաստանի տղաների հավաքականները: Թիմերը բաժանված են երկու ենթախմբի: Հայաստանը ընդգրկված են առաջին ենթախմբում և կմրցեն Ռուսաստանի, Բելառուսի, Լատվիայի, Լիտվայի թիմերի հետ:

Հաջողակները եզրափակիչի ուղեգիր կստանան և եկող մրցաշրջանում, 12 թիմերի հետ, կվիճարկեն արդեն մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության մեդալները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am