Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության ներկայացուցիչներին

Armenpress 18:37, 28 Նոյեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության դիտորդ խորհրդի նախագահին և անդամներին, ինչպես նաև ընկերության գլխավոր գործադիր տնօրենին: Ինչպես «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետի պաշտոնակատարը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է նրանց ընկերության 5-ամյակի կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողությունների իրենց գործունեության մեջ: Ընկերության խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ Հայաստանում ստեղծված բարենպաստ մթնոլորտն էլ ավելի է նպաստում ընկերության արդյունավետ գործունեությանը:Հանդիպման ընթացքում ընկերության դիտորդ խորհրդի անդամ և հայտնի «Կերխեր» ընկերության համասեփականատեր Յոհաննես Կերխերը ներկայացրել է փոխվարչապետի պաշտոնակատարին իր տպավորությունները Հայաստանից և հույս հայտնել, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումները կնպաստեն երկրի հետագա զարգացմանը:Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսության զարգացման հնարավորությունների և հեռանկարի շուրջ:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am