MMA-ում Միհրան Հարությունյանի հաջորդ մենամարտի օրը հայտնի է

Armenpress 18:12, 28 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի հաջորդ մենամարտի օրը MMA-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հարությունյանը հաջորդ մենամարտը կանցկացնի դեկտեմբերի 14-ին, սակայն մրցակիցը դեռևս հայտնի չէ: Օլիմպիական փոխչեմպիոնի երկրորդ մենամարտը MMA-ում կլինի «Մենամարտ Վոլգայի վրա-8» մրցաշարի շրջանակներում:

Միհրան Հարությունյանը MMA-ում իր առաջին մենամարտում հաղթանակ էր տոնել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am