1000х90.jpg (78 KB)

«Ալաշկերտ»-ը կրկին առաջատար է

Armenpress 17:38, 28 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջատարը կրկին անփոփոխ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ալաշկերտ»-ը` Հայաստանի գործող չեմպիոնը, 33 միավորով առաջատարն է: 27 միավորով երկրորդ տեղում «Փյունիկ»-ն է: «Բանանց»-ը 26 միավորով եզրափակում է լավագույն եռյակը: 4-րդ տեղում «Լոռի»-ն է 25 միավորով: 23 միավորով «Արարատ-Արմենիա»-ն զբաղեցնում է 5-րդ տեղը: Գյումրու «Շիրակ»-ը 6-րդն է 22 միավորով: 19-ական միավոր ունի «Գանձասար-Կապան»-ը: Նախավերջին տեղում 12 միավորով «Արցախ»-ն է, մրցաշարային աղյուսակը եզրափակում է «Արարատ»-ը (10 միավոր):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am