«Ռեալ»-ը հաղթեց «Ռոմա»-ին. Չեմպիոնների լիգա  

Armenpress 10:26, 28 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան E, F, G, H խմբերի 5-րդ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` E խմբում «Այաքս»-ը արտագնա խաղում գերազանցեց ԱԵԿ-ին, իսկ «Բավարիա»-ն գերխոշոր` 5:1 հաշվով ջախջախեց «Բենֆիկա»-ին:

F խմբում «Լիոն»-«Մանչեսթեր Սիթի» խաղն ավարտվեց ոչ-ոքի` 2:2, իսկ Դոնեցկի «Շախտյոր»-ը հյուրընկալվելիս հաղթեց «Հոֆենհայմ»-ին:

G խմբում ԲԿՄԱ-ն անսպասելի պարտություն կրեց «Պլզեն»-ից (1:2), «Ռեալ»-ն էլ Հռոմում հաղթեց «Ռոմա»-ին:

Վերջին՝ H  խմբում «Յուվենտուս»-ը նվազագույն հաշվով առավելության հասավ «Վալենսիա»-ի, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը` «Յանգ Բոյս»-ի նկատմամբ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am